ՄԻՊ-ն ընթացակարգ է սկսել՝ «Ազատության» լրագրողի աշխատանքը խոչընդոտելու վերաբերյալ
18:16 , 14 օգոստոս, 2017
Panorama.am-ը գրում է.
«ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն անթույլատրելի է համարում «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Նարինե Ղալեչյանի լրագրողական գործունեությունը խոչընդոտելը: Այդպիսի արարք կատարած ցանկացած անձ ենթակա է պատասխանատվության»,- այս մասին ասված է պաշտպանի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ։
Լրագրողի հրապարակած տեղեկության համաձայն՝ Սևան քաղաքում շարժական գազալցակայանների վերաբերյալ նկարահանման ժամանակ լցակայաններից մեկից դուրս եկած երիտասարդն արագ հետապնդել է իրեն: Վերջինս դադարեցրել է նկարահանումը և նստել ավտոմեքենան: Այնուհետև, երիտասարդը ոտքերով ու ձեռքերով հարվածել է նկարահանող խմբի ավտոմեքենային:
Լրագրողի գործունեությունը խոչընդոտելու վերաբերյալ տեղեկությունների հիման վրա Պաշտպանի աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ՝ սեփական նախաձեռնությամբ։
Անհապաղ վարույթ նախաձեռնելու հարցով համապատասխան գրություն է ուղարկվել ՀՀ ոստիկանություն:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։