Լրագրողի մասնագիտական գործունեության խոչընդոտումը քրեորեն պատժելի արարք է. ՄԻՊ-ը՝ «Ազատության» լրագրողի աշխատանքը խոչընդոտելու մասին


16:03 , 14 օգոստոս, 2017

Tert.am-ը գրում է.

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն անթույլատրելի է համարում «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Նարինե Ղալեչյանի լրագրողական գործունեությունը խոչընդոտելը: Այդպիսի արարք կատարած ցանկացած անձ ենթակա է պատասխանատվության:

Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ գրասենյակից:

Նշենք, որ լրագրողի հրապարակած տեղեկության համաձայն՝ Սևան քաղաքում շարժական գազալցակայանների վերաբերյալ նկարահանման ժամանակ լցակայաններից մեկից դուրս եկած երիտասարդն արագ հետապնդել է իրեն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ