Դիեգո Կոստա. Կոնտեն մարդկային առումներով այդքան էլ լավը չէ


10:30 , 14 օգոստոս, 2017

Armsport.am-ը գրում է.

«Չելսիի» հարձակվող Դիեգո Կոստան, ով հեռացվել է թիմի մարզումներից, խոսել է գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի մասին:

Ավելի վաղ իտալացի մասնագետը հայտնել էր հարձակվողին, որ վերջինս չի մտնում իր ծրագրերի մեջ:

«Կոնտեն դիպուկ և հասկանալի մտքեր ունի: Ես հասկացա, թե նա ինչ բնավորություն ունի: Նա անձնական կարծիք ունի, որը երբեք չի փոխվի: Հարգում եմ նրան որպես մարզիչ, սակայն որպես մարդ՝ ոչ: 

Նա այն մարզիչներից է, ով երբեք թույլ չի տալիս ֆուտբոլիստներին մոտենալ նրան: Նա խարիզմատիկ չէ»,- իսպանացու խոսքն է մեջբերում «Daily Mail»-ը: