40.000 դոլար. Դուբայում պատրաստվել է աշխարհի ամենաթանկ տորթերից մեկը (տեսանյութ)


14:52 , 13 օգոստոս, 2017

Tert.am-ը գրում է․

Դուբայում գործող Broadway Bakery հրուշակեղենի արտադրամասը Հնդակաստանի անկախության 70 ամյակի կապակցությամբ պատրաստել է բացառիկ տորթ, որն արժե 40.000 դոլար:

Ինչպես նշում է Luxury Launches կայքը, տորթը ստեղծվել է բոլիվուդյան «Dangal» ֆիլմի թեմայով: Հնդիկ պատվիրատուի ցանկությամբ՝ քաղցրավենիքը բաղկացած է ֆիլմում ըմբշամարտի Օլիմպիական չեմպիոններ Պոգատ քույրերի ու նրանց հոր դերակատարի՝ Ամիր Խանի պատկերներից:

Նշվում է, որ քացրավենիքն ամբողջությամբ ուտելի է

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ