Երևանի ավագանու ընտրություններում ՀՀԿ-ն ունի երկու պլան՝ պլան մինիմում և պլան մաքսիմում


15:52 , 7 ապրիլ, 2013

Երևանի ավագանու ընտրություններում Հանրապետական կուսակցությունը, ըստ էության, ունի երկու պլան՝ պլան մինիմում և պլան մաքսիմում։
Պլան մինիմումը Հանրապետական կուսակցության քաղաքական մենաշնորհի պահպանումն ու Տարոնին նորից քաղաքապետ կարգելն է։ Պլան մաքսիմումը «Ժառանգությանը» երկրորդ տեղ հանելն ու դոբրիի մեջ այս խեղկատակության շարունակությամբ Կոնգրեսին, Բարգավաճին ու Դաշնակցությանը քաղաքական դաշտից հետզհետե մեկուսացնելով քաղաքական դաշտի ամայացումն է!