Հետընթացի տեղ չկա՝ կամ մահ, կամ ազատություն. Վարդան Բոստանջյանը հույս ունի, որ հարկային մուտքերը կշարունակեն աճել


21:40 , 12 օգոստոս, 2017
Tert.am-ը գրում է.
 Այն, որ հարկային մուտքերն աճել են գերավճարների հաշվին, ողջունելի է: Tert.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ, ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը: 
 Պետեկամուտների կոմիտեն այս տարվա առաջին կիսամյակում հավաքել է 549.6 միլիարդ դրամ, ինչը 37.6 միլիարդ դրամով ավելի շատ է, քան անցած տարվա առաջին կիսամյակում էր: 
 Վարդան Բոստանջյանն ասաց, որ բազմաթիվ տնտեսվարող սուբյեկտների համար գերավճարների պատճառով դժվարություններ էին առաջանում՝ ֆինանսական միջոցների դեֆիցիտ: 
«Որոշակի հնարավորություններ են բացվում տնտեսվարող սուբյեկտների, գործունեություն ծավալողների համար աշխուժություն ունենալ, ինչը ողջունելի է»,- ասաց տնտեսագետը: 
 Դիտարկմանը, թե կարծիքներ կան, որ գերավճարներով պետական բյուջե լցնելը հայաստանյան հարկային մարմինների արդեն ավանդական դարձած գործելաոճն է, Վարդան Բոստանջյանն ասաց, որ դժվար թե հավելյալ հարկերը պարտադրանքի միջոցով հավաքված լինեին: 
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: