Մոծակի խայթոցը բարձրացնում է իմունիտետը․ գիտնականներ


19:20 , 12 օգոստոս, 2017

Մոծակի թույնը նպաստում է մարդու օրգանիզմում իմունոգլոբուլին А-ի արտադրությանը, այդ մասին հայտնել է փորձառու աշխատող մասնագետների Հեռավոր Հյուսիսի բժշկական հիմնախնդիրների ինստիտուտը։

Նրանք պատրաստվում են Արկտիկայի բժշկության թեմայով արմատապես նոր դոկտորական թեզ պաշտպանել՝ «Մոծակի թույնը բնիկ բնակչության շրջանում որպես իմունիտետի ձևավորման որոշիչ գործոն»:

Բարձր հյուսիսային գոտում մոծակների շատ քանակը, ինչպես ապացուցում է ժամանակակից բժշկությունը, արդարացված է ոչ միայն կենդանիների կենսաբանական ցիկլում, այլև մարդկանց: Ըստ փորձագետների՝ մոծակի թույնը նպաստում է օրգանիզմում իմունոգլոբուլին А-ի արտադրությանը, որը շատ կարևոր դեր է խաղում է լորձաթաղանթի մեմբրանների և մարդու մաշկի պաշտպանության դեմ միկրոօրգանիզմների հարձակումներից։