Լևոն Արոնյանը վերջին տուրում պարտվել է Սինքֆիլդի գավաթում


18:20 , 12 օգոստոս, 2017
Yerkir.am-ը գրում է.
ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում ավարտվել է շախմատի Սինքֆիլդի գավաթի խաղարկությունը:

Վերջին՝ 9-րդ տուրում, Լևոն Արոնյանը սեւերով պարտություն է կրել Մագնուս Կարլսենից եւ զիջել առաջատարի դիրքը: Հայ գրոսմայստերը հինգ միավարով բաժանել է 4-5-րդ տեղերը:

Մրցաշարի հաղթող դարձել է Մաքսիմ Վաշյե-Լագրավը (6 միավոր):