Լուկաշենկոն կարգադրել է հաշվել երկրի ձրիակերներին


15:50 , 12 օգոստոս, 2017

Panorama.am-ը գրում է.

Բելառուսի տեղական իշխանությունները լայն լիազորություններ կստանան յուրաքանչյուր գործազուրկի հայտնաբերելու համար: Korrespondent-ը՝ գրում է, որ այս մասին հայտնել է երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։

Այդ ուղղությամբ աշխատանքները կմեկնարկեն ձրիակերների մասին նորացված հրամանագրի պաշտոնական թողարկումից հետո:

«Մենք կառանձնացնենք մարդկանց՝ ըստ անհատականությունների, նրանք, ովքեր կարող են, բայց չեն ցանկանում աշխատել, ովքեր ցանկանում են, բայց չեն կարողանում աշխատել և նրանք, ում ձեռքը բահ պետք է տալ և ուղարկել աշխատելու ու թող չնեղանան ինձնից»,-ասել է Լուկաշենկոն՝ նշելով, որ «տեղական իշխանություններին լիազորությունների ամենալայն շրջանակ կտրամադրվի»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ