Անահիտ Բախշյանը տարեդարձին ընդառաջ ստացած գումարը նվիրել է հաշմանդամ զինվորների աջակցության հիմնադրամին


13:50 , 12 օգոստոս, 2017

Panorama.am-ը գրում է.

Հասարակական և քաղաքական գործիչ, Երևանի ավագանուն «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը 70-ամյակին ընդառաջ հարազատներից ու ընկերներից  նվեր ստացած ողջ գումարը նվիրաբերելու է «Աջակցություն զինվորներին ու զինհաշմանդամներին» հկ-ին:

Նրա ծննդյան տարեդարձը սեպտեմբերի 20-ին է: Բախշյանը ֆեյսբուքյան իր էջում մանրամասնել է.
«Երեկ՝ օգոստոսի 11-ին քույրերիս ու եղբորս նախաձեռնության և ներդրման շնորհիվ կայացավ Հայրենիքում մեր աշխարհասփյուռ ընտանիքի վերամիավորման տոնը, որի համար առիթ հանդիսացավ իմ 70-ամյակը, որը իրականում կլրանա սեպտեմբերի 20-ին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ