7 մթերք, որոնք երբեք չի կարելի կրկնակի տաքացնել․ կրկնակի տաքացնելիս տոքսիններ են արտադրվում, որոնք վտանգավոր են կյանքի համար


15:00 , 12 օգոստոս, 2017

Ոչ բոլոր մթերքներն են անվնաս պահելու և նորից տաքացնելու համար: Երբեմն սննդի կրկնակի տաքացումը կարող է նույնիսկ թունավոր լինել:

1. Կարտոֆիլ

Եթե պատրատսի կարտոֆիլը պահվում է սենյակային ջերմաստիճանի պայմաններում, դրանում արագորեն կարող են բակտերիաներ առաջանալ, որոնք սննդային թունավորում կառաջացնեն: Ավելի լավ է՝ կարտոֆիլը միշտ պահել սառնարանում:

2. Սոխ, նեխուր և բազուկ

Այս բաղադրիչներով ուտելիքի կրկնակի տաքացումը կարող է քաղցկեղածին նյութեր արձակել, ուստի տաքացրեք ապուրի միայն այն մասը, որն այդ պահին ուտելու եք:

3. Սունկ

Ավելի լավ է՝ սունկն անմիջապես ուտել և մեկ օրից ավել սառնարանում չպահել:

4. Բրինձ

Բրնձի սխալ տաքացումը կարող է թունավորման բերել: Հաճախակի լուծից և փսխումից խուսափելու համար պետք է հին բրինձը սառնարան դնեք ոչ օդաթափանց տարայով: Դրանից հետո նորից տաքացնելը պետք է անվնաս լինի:

5. Յուղեր

Որոշ յուղեր շուտ են փչանում: Դրանցից են՝ ընկույզի, պնդուկի, խաղողի, ավոկադոյի յուղերը: Դրանց կրկնակի օգտագործումը կարող է վնասակար տրանս-ճարպեր առաջացնել:

6. Ձու

Ձվի կրկնակի տաքացումը կարող է անհարմար ախտանիշեր առաջացնել մարսողական տրակտում:

7. Հավի միս

Կրկնակի տաքացումը և օգտագործումը կարող է հանգեցնել ստամոքսի ցավի, սրտխառնոցի, փորլուծության:

Շատ կարևոր է այս բաղադրիչներով ուտեստները սառնարանում պահելը կամ մեկ անգամ ուտելու համար պատրաստելը: