Նյու Յորքում Նալբանդյան–Մամեդյարով հանդիպումից որևէ արդյունք պետք չէ սպասել և դա շատ լավ է. Ազատ Արշակյան


11:10 , 12 օգոստոս, 2017

Tert.am-ը գրում է.

Նյու Յորքում սեպտեմբերի երկրորդ կեսին նախատեսված Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումից որևէ արդյունք պետք չէ սպասել. Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի նման տեսակետ հայտնեց նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը: 

«Ես ոչ մի արդյունքի չեմ սպասում ու կարծում եմ՝ դա շատ լավ է, ստատուս քվոյի կարգավիճակը ՀՀ-ի և Արցախի համար լավագույն տարբերակն է, իսկ մնացած բոլորը, որ կարող է լինել՝ այլընտրանք է»,-ասաց նա:

Ըստ Ազատ Արշակյանի՝ ՀՀ ԱԳՆ-ի խնդիրը, թերևս, միայն այն է, որ ոչինչ չփոխի: «Բայց գոնե փորձի ընդունել այն բանաձևը, որն առաջարկում էին դաշնակիցները, այն է՝ 1921թ-ի ռուս-թուրքական պայմանագիրը սխալ էր, մենք Արցախի հատվածում ուղղել ենք»,-ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ