Ֆրանսիական Պրովանսի այցեքարտը՝ նարդոսը, գտնվում է լուրջ սպառնալիքի տակ


06:54 , 12 օգոստոս, 2017

Tert.am-ը գրում է․

Ֆրանսիական Պրովանսի այցեքարտը՝ նարդոսը, որը գրավում է բազմաթիվ զբոսաշրջիկների տարածաշրջանում, գտնվում է սպառնալիքի տակ: Նարդոսի դաշտերը տուժում են երաշտից, ինչպես նաև միջատներից տարածվող հիվանդություններից:


Նարդոսը կամ լավանդան, մեծ պահանջարկ է վայելում հատկապես տարբեր կոսմետոլոգների և օծանելիք ստեղծողների շրջանում: Սակայն, վերջին տարիներին, նարդոսի դաշտերը խիստ խոցելի են դարձել կլիմայի փոփոխության պատճառով: Անձրևները դարձել են ավելի հազվադեպ ոչ միայն գարնանը, այլև աշնանը, իսկ միջատներն իրենց հերթին շատ հեշտ են հարմարվում երաշտին և արագ տարածում հիվանդությունները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ