Ամբողջովին մերկ տղամարդը «Կոկորդիլոս» թմրանյութի ազդեցության տակ մտավ սրճարան. տեսեք արդյունքը (Video)


03:21 , 12 օգոստոս, 2017

Ռուսաստանի քաղաքներից մեկում «Կոկորդիլոս» կոչվող թմրանյութի ազդեցության տակ, ամբողջովին մերկ մի տղամարդ մտել է սրճարան և իսկական ներկայացում սարքել: Ի վերջո, ինչ-որ բանից «վախենալով», նա խուճապահար դուրս է փախել այնտեղից: Այդ ողջ ընթացքը նկարահանել է տեղի անվտանգության տեսախցիկը:

Նման դեպքերը ևս մեկ անգամ գալիս են ապացուցելու, որ թմրանյութը չարիք է: Կոկորդիլոսը բավականին հայտնի և ոչ թանկ թմրանյութ է Ռուսաստանում: Այլ կերպ այս թմրանյութն անվանում են «դեզոմորֆին»: Նրա պատրաստման համար կարելի է օգտագործել էժանագին և մատչելի քիմիական նյութեր: Նման միջոցն ունի նաև հակառակ կողմ՝ մաշկի «քորի» տեսքով արտահայտված ազդեցությունը, ինչպես նաև մաշկի փտումը և նեկրոզը: Համարվում է, որ այն անձինք, ովքեր սկսել են օգտագործել «կոկորդիլոսը», ապրում են ընդամենը մի քանի տարի: