Թրամփ vs Կիմ Չեն Ըն. կսկսվի՞ արդյոք միջուկային պատերազմ


00:10 , 12 օգոստոս, 2017
Newmag-ը գրում է.

Հյուսիսային Կորեան այս շաբաթ լարեց շատերի նյարդերը: Ամերիկյան նոր պատժամիջոցներին ի պատասխան կորեացիները սպառնացին պայթեցնել Գուամ կղզում գտնվող ամերիկյան ռազմաբազան: Գուամը ամերիկյան տարածք է, գտնվում է Խաղաղ օվկիանոսում, ունի 163 հազար բնակչություն և խոշոր ռազմակայան: Այստեղից ամերիկյան նավերն ու կործանիչները մեկնում են Հարավային Կորեա, մասնակցում են համատեղ զորավարժությունների:

Եվ ահա, այս կարևոր հենակետը հյուսիսկորեացիները սպառնում են պայթեցնել: Ստեղծել են բալիստիկ հրթիռներ, որոնք ի վիճակի են հատել մոտ 3 հազար կիլոմետր տարածքը ու հարվածել ամերիկյան ուժերին: Ամերիկյան հակաօդային պաշտպանության համակարգը տեսականորեն կարող է և բաց թողնել կորեական հրթիռը: Դա չափազանց քիչ, բայց հավանական է:

Ամեն դեպքում, եթե Կիմ Չեն Ընը բալիստիկ հրթիռով ամերիկացիներին թիրախավորելու նույնիսկ փորձ ձեռնարկի, կլինի պատասխան: Դրանից հետո Հյուսիսային Կորեան կպատասխանի ամերիկյան պատասխանին: Ամեն ինչ այդքան լուրջ չէր լինի, եթե խոսք չգնար միջուկային փոխադարձ հարվածների հավանականության մասին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: