Ցուկերբերգը սեփական YouTube է ստեղծել


21:15 , 11 օգոստոս, 2017

«Facebook-ը ներկայացրել է Watch նոր հարթակը՝ առանձին պատուհանով տեսանյութերի դիտման համար, որը կհեշտացնի օգտատերերի հասանելիությունը տեսահոլովակներին, որոնք ներառված չեն նորությունների ժապավենում, և դրանց քննարկումն ընկերների հետ»,- ասվում է ընկերության մամլո հաղորդագրությունում։ The Guardian-ի հաղորդմամբ՝ այն իրենից կներկայացնի տեսանյութերի ցուցափեղկ։

Այսօրվանից նոր գործառույթը հասանելի է սահմանափակ թվով ամերիկացի օգտատերերի համար։ Նշվում է, որ այն բլոգերները, ովքեր եզակի կոնտենտ կստեղծեն հարթակի համար, կստանան գովազդային եկամուտների 55 տոկոսը։

Նոր հարթակը կմրցակցի Youtube-ի հետ։

Watch-ը հասանելի կլինի բջջային սարքերում, համակարգիչներում, պլանշետներում, ինչպես նաև Facebook-ի հեռուստատեսային հավելվածում։

Հարթակն անձնականացված է, այդ իսկ պատճառով ժապավենում ամենից հաճախ կհայտնվեն տեսանյութերը, որոնք դուր կգան օգտատիրոջ ընկերներին։