Ֆիթնեսը հանգիստ քուն է երաշխավորում


00:45 , 12 օգոստոս, 2017

«Սպորտով զբաղվող մարդիկ ավելի հանգիստ են քնում, քան նստակյաց կենսակերպ նախընտրողները»,- գրում է Raut-ը: Ըստ նոր հետազոտության արդյունքների՝ հարցման մասնակիցների 56-67 տոկոսը, ովքեր զբաղվում են ֆիթնեսով, գիշերը հանգիստ են քնում, իսկ սպորտով չզբաղվող մարդկանց միայն 39-ը տոկոսն է հանգիստ քուն ունենում: Հարցման մասնակիցներից միայն 8 տոկոսն է հայտնել, որ, չնայած սպորտով զբաղվելուն, քնելու հետ կապված խնդիրներ է ունենում: Իսկ նստակյաց կենսակերպ ունեցողները նման խնդիրներ ունեն 3 անգամ ավելի:

Դենվերում հրեական ազգային ինստիտուտի գիտնականները ենթադրում են, որ այն մարդիկ, ովքեր գիշերը վատ են քնում, հոգնում են և ցերեկն այլևս չեն կարող ֆիթնեսով զբաղվել, և առաջանում է փակ շրջան: Իսկ մարմնամարզությունները հանգեցնում են քաշի կորստի և գեր մարդկանց հատուկ ապնոէ (շնչառության ժամանակավոր դադար) հիվանդությունից ձերբազատման: