Ամերիկացին գնդակը բասկետբոլի զամբյուղն է գցել ուղղաթիռից


22:00 , 11 օգոստոս, 2017

Ամերիկյան բասկետբոլային Harlem Globetrotters թիմի անդամներից մեկը գնդակը բասկետբոլի զամբյուղն է գցել ուղղաթիռից գնդակի նետումով։ Տեսանյութը հրապարակվել է թիմի YouTube-ի ալիքում։

Վայլվուդ քաղաքի լողափից ոչ հեռու (Նյու Ջերսի) ուղղաթիռը բարձրացել 64 մետր, որտեղից էլ կատարվել է հաջող փորձը։

Նշենք, որ թիմն իր ելույթներում համադրում է սպորտի, թատերական շոուի և կատակերգության տարրեր։