Նորք-Մարաշի այդ տանը ես ընկերներիս հետ խնջույքի էի. զինված խմբի գործով ամբաստանյալ


19:10 , 11 օգոստոս, 2017
Tert.am-ը գրում է.
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Նորք-Մարաշի զինված խմբի գործով դատավարությունը՝ դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ: Մեղադրող դատախազն արդեն մի քանի նիստ է ընթերցում է մեղադրական եզրակացությունները:

Երբ ամբաստանյալ Տիգրան Բոյաջյանն ասաց, որ մեղադրանքն անհիմն է, և հանցակազմ չկա, տեղից նրա նկատմամբ վիրավորական արտահայտություն արեց ամբաստանյալ Նելլի Մինասյանը.« Բա ինչ ես էդքան գրել,ապուշ»:

Դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում Նելլի Մինասյանն ասաց, որ  մեղադրական եզրակացությունները կազմված են Տիգրան Բոյաջյանի ցուցմունքների վրա:

« Բոյաջյանը հիմա ասում է հանցակազմ չկա, բայց ողջ եզրակացությունը կազմված է իր ցուցմունքների վրա: Հիմա ինձ համար անհասկանալի բաներ է խոսում»,-ասաց Մինասյանը:

Նա հայտնեց, որ խմբի անդամների հետ ծանոթացել է  Նորք-Մարաշի տանը, սակայն այդ ամենը շինծու է, քաղաքական հետապնդում է իրականացվում:
Հարցին, թե իր նկատմամբ ինչո՞ւ պիտի քաղաքական հետապնդում իրականացվի, ասաց, որ ինքը քաղաքացիական ակտիվիստ է:
« Ես եղել եմ Նորք-Մարաշի այդ տանը, բայց դա դեռ չի նշանակում, որ ... ես ընդամենը այնտեղ իմ ընկերների հետ էի, ես խնջույքի էի, դա դեռ չի նշանակում, որ հանցագործություն էի անում, ժամանակի ընթացքում ամեն ինչ կպարզվի»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։