Արտակարգ իրավիճակ Գյումրիի ռուսական ռազմաբազայի հարևանությամբ. մարզի հրշեջների օպերատիվ գործողությունների արդունքում կրակը «չգրոհեց» ռազմաբազան


18:42 , 11 օգոստոս, 2017

Shamshyan.com-ը գրում է.

Երեկ՝ օգոստոսի 10-ին, արտակարգ իրավիճակ էր ստեղծվել Շիրակի մարզում։ Ժամը 15։50-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Սևերսկի թաղամասում՝ ՀՀ -ում տեղակայված ռուսական ռազմաբազայի հետնամասում, խոտածածկ տարածքում, հսկայական հրդեհ է բռնկվել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության և նույն վարչության թիվ 48 հրշեջ-փրկարարական ջոկատները՝ մի քանի մարտական հաշվարկով՝ մարզային փրկարարական վարչության պետ Արթուր Կարապետյանի գլխավորությամբ։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: