Հռիփսիմե Ելինյանը կրտսեր որդու հետ հրաշալի լուսանկար է հրապարակել


12:20 , 11 օգոստոս, 2017

Հռիփսիմե Ելինյանն ու Գրիգոր Դանիելյանն այս օրերին երեխաների հետ ամառային հանգիստն են վայելում Եգիպտոսում: Զույգը հանգստյան օրերից պարբերաբար լուսանկարներ է տեղադրում համացանցում: Հռիփսիմե Ելինյանի տեղադրած վերջին լուսանկարում երգչուհին է՝ կրտսեր որդու՝ Ռոբերտոյի հետ: Հիշեցնենք, որ Ռոբերտոն ծնվել է այս տարվա մարտին ու արդեն հինգ ամսական է: Լուսանկարից ճառագող պոզիտիվն ու դրական էներգիան միանգամից համակել են երկրպագուներին, դե իսկ Ռոբերտոյի նմանությունը հորը ուղղակի ապշեցուցիչ է: