Կանադայում մարդասպան է ձերբակալվել, ով իր բոլոր զոհերին կերել է


06:52 , 11 օգոստոս, 2017

Operativ.am-ը գրում է․

Կանադայում դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել Դերեկ Սարեցկիին, որը մեղավոր է երեք բարբարոսական սպանության համար։ Այս մասին գրում է «Lenta.ru»-ն:

Նրա զոհերից մեկը մանկահասակ Հեյլի Դենբար Բլանշեթն է եղել։ Հանցագործը անդամահատել էր նրան ու նրա մարմնի մասերից կերակուր պատրաստել իր համար։ Աղջիկը Դերեկի նախկին սիրուհու դուստրն է եղել։

Դատարանի վճռով՝ քիմմաքրման 24-ամյա աշխատող Դերեկ Սարեցկին ցմահ ազատազրկվել է։ Պայմանական- վաղաժամ ազատ արձակման իրավունք նա կստանա 75 տարի հետո։

2015-ի սեպտեմբերին Դերեկը սպանել էր երկու տարեկան Հեյլի Դենբար Բլանշեթին, նրա 27-ամյա հորը՝ Թերի Բլանշեթին ու 69-ամյա թոշակառու Հաննե Մեկեթեչին։

Դերեկի առաջին զոհը եղել է Հաննե Մեկեթեչը։ Դերեկն իր ընտրությունը բացատրել էր նրանով, որ Մեկեթեչը միայնակ կին էր, ու ոչ ոք նրա մահից շատ չէր վշտանա։

Իսկ հետո Դերեկը դանակով զինված ներխուժել էր Թերի Բլանշեթի տուն, սկզբում նրան սպանել, հետո ՝ նրա դստերը։

Մարդակեր- մարդասպանի արարքների դրդապատճառների մասին մնում է միայն կռահել։ Ամբողջ դատավարության ընթացքում նա նստած է եղել ժպիտը դեմքին։ Նման վարքագիծը դատարանը գնահատել է, որպես զղջումի բացակայության նշան։