Վայոց ձորում այրվում է 4 հա անտառային տարածք


23:30 , 10 օգոստոս, 2017

Օգոստոսի 10-ին, ժամը 18:50-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Արտավան գյուղին հարակից տարածքում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր են մեկնել 5 մարտական հաշվարկ, մարզային փրկարարական վարչության, ճգնաժամային կառավարման կենտրոնի և հրշեջ-փրկարարական ջոկատի 3 օպերատիվ խմբերը:

Պարզվել է, որ այրվում է 25 հա խոտածածկ տարածք և 4 հա անտառային տարածք: 

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: