Ուկրաինացի օդաչու Ակոպովը պատմել է վնասված ինքնաթիռի վայրէջքից հետո ունեցած զգացողությունների մասին


18:30 , 10 օգոստոս, 2017

Թուրքական Atlas Global ավիափոխադրողի ուկրաինացի օդաչու Ալեքսանդր Ակոպովը պատմել է վնասված մարդատար ինքնաթիռի վայրէջքից հետո իր ունեցած տպավորությունների և այն մասին, թե ինչ է փոխվել իր կյանքում: Այս մասին հայտնում է «RT»-ն` փոխանցելով Ակոպովի խոսքերը:

«Սկզբում գրեթե ոչինչ չէի զգում, վայրէջքից հետո փոքր-ինչ անհանգստություն կար: Իհարկե, տեղի ունեցածը տհաճ էր, սակայն որևէ արտասովոր բան չէի զգում: Շարունակում էի իմ աշխատանքն իրականացնել: Վայրէջքից և ուղևորներին իջեցնելուց հետո ստուգեցի ինքնաթիռը, օդանավի մատյանում գրեցի, թե որ մասերն են վնասվել, և անձնակազմի հետ գնացինք բոլոր ընթացակարգերն անցնելու»,- պատմել է Ակոպովը:

Օդաչուի խոսքով՝ կատարվածից հետո ինքն ավելի հայտնի է դարձել: Գտնվել են հին ընկերներ, որոնց մասին չէր լսել արդեն շուրջ 30 տարի:

Ինչպես նաև շնորհակալություն հայտնելու համար մարդիկ սկսել են զանգահարել նրան և գրել սոցցանցերով: