Լևոն Արոնյանը Սինքֆիլդի գավաթի 7-րդ տուրում հաղթանակ է տարել և այն նվիրել մայրիկին


14:48 , 10 օգոստոս, 2017
Լևոն Արոնյանը Սինքֆիլդի գավաթի 7-րդ տուրում սևերով խաղացել է Հիկարու Նակամուրայի հետ և հաղթանակ տարել:
Շախմատիստը նշել է, որ հաղթանակը նվիրում է մայրիկին, ով երեկ նշել է ծննդյան 70-ամյակը. 
«Մայրիկս շատ մեծ ներդրում ունի իմ հաջողություններում: 1994-ին հենց նրա ծննդյան օրը ես նվաճեցի իմ առաջին լուրջ մրցանակը՝ մինչեւ 12 տարեկանների Աշխարհի առաջնության ոսկե մեդալը: Նա ինձ հետ եկել էր մրցավայր, իսկ այդ ժամանակ մենք փող չունեինք, ու մայրս ողջ մրցաշարի ընթացքում գիշերել էր ավտոբուսի մեջ: Այսօրվա հաղթանակս խորհրդանշական է»: