«Վերնիսաժում» կարգելվի մուղամ հնչեցնել. «Ելք»-ի առաջարկով քաղաքապետարանը որոշում է կայացրել


14:34 , 10 օգոստոս, 2017

Tert.am-ը գրում է.

«Վերնիսաժում» կարգելվի մուղամ հնչեցնել. Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանի առաջարկով քաղաքապետարանը նման որոշման կայացման մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեց «Ելք» ավագանու խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը:

Վերջինս նշեց, որ «Վերնիսաժ» են այցելում մեծ թվով զբոսաշրջիկներ և հարիր չէ, որ Երևանի զբոսաշրջային գոտիներից մեկում մուղամ հնչի և նվազեցնի միջավայրի գրավչությունը:

«Որքանով տեղյակ եմ՝ քաղաքապետարանը ցուցում է տվել, թե ինչ երաժշտություն պետք է հնչի մուղամի փոխարեն, տրվել է երաժշտացանկ, որը միջավայրին ավելի համապատասխան կլինի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: