«Այն մարդիկ են, ովքեր չեն ուզում բանան ներկրենք, գիշերը ջարդել են պահեստի կողպեքն ու բանանի սառնարանի վրա կիսլատա լցրել». Վահրամ Միրաքյան


13:51 , 10 օգոստոս, 2017

Tert.am-ը գրում է.

200 քառակուսի մետր տարածքում պահվող բանանի սառնարանների կոմպրեսորների վրա կիսլատա են լցրել. նրանց հաստատ դուր չի գալիս, որ մենք բանան ենք ներկրում։ Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց գործարար Վահրամ Միրաքյանը՝ պատմելով այսօր գիշերը տեղի ունեցած միջադեպի մասին:

Թե ով է կանգնած այս ամենի հետևում՝ Վահրամ Միրաքյանն ասաց, որ «հիմիկվանից ճիշտ չէ ասել, թե ով է կանգնած, բայց հստակ է, որ դրանք այն մարդիկ են, ովքեր չեն ուզում այս գործով զբաղվենք՝ բանան ներկրենք»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: