Օգոստոսի 8-ին Թուրքիայի Բոդրում քաղաքում գրանցվել էր 5.1 բալ ուժգնությամբ երկրաշարժ


12:13 , 10 օգոստոս, 2017
Ինչպես հայտնի է, օգոստոսի 8-ին Թուրքիայում՝ Էգեյան ծովի ափին գտնվող Բոդրում քաղաքում, գրանցվել էր 5.1 բալ ուժգնությամբ երկրաշարժ: Իսկ ահա երկրաշարժից հետո գրանցվել է 490 հետցնցում, որը հիմնականում վնաս է հասցնում քաղաքի երկհարկանի հին տներին: Քաղաքի Յալիչթիլիկ ծովափնյա թաղամասի լողափի պատնեշը փլվել է, ինչպես նաև ծովի երկայնքով ձգվող ճանապարհը ամբողջովին շարքից դուրս է եկել: Բնակչության շրջանում կա խուճապ, քանի որ հետցնցումները դեռ չեն դադարում և ամեն ցնցումից հետո ինչ-որ փլուզումներ են տեղի ունենում: