Սիրիայի ռազմական կառույցի ղեկավարը կոչ է արել Ռուսաստանին, չհամագործակցել Թուրքիայի հետ Սիրիայի տարածքում ռազմական գործողությունների ժամանակ


09:55 , 10 օգոստոս, 2017
Սիրիայի Աֆրին քաղաքում գտնվող Ժողովրդական պաշտպանության միավորումների (YPG) ռազմական խորհրդի նախագահ Բեհչեթ Էբդոնը հայտարարել է, որ քրդական ռազմական միավորումները պատրաստ են դիմակայել Թուրիքայի ագրեսիային: Ինչպես նաև ռազմական կառույցի ղեկավարը կոչ է արել Ռուսաստանին, որպեսզի Թուրքիայի հետ չհամագործակցի Սիրիայի տարածքում ռազմական գործողությունների ժամանակ:
Հատուկ նշեմ, որ ԱՄՆ-ն շարունակում է զինել և ֆինասավորել YPG-ին: