ԹԵՍՏ, որը կբացահայտի Ձեր ամենամեծ վախը


04:36 , 10 օգոստոս, 2017

Որպես կանոն, այն բաները, որոնց վրա մենք ուշադրություն ենք դարձնում, առաջին հերթին կարող են շատ բան ասել մեր ենթագիտակցության զանազան «թաքնված» անկյունների մասին: Մեր ուղեղը հակված է սեփական ապրումներն ու մտքերը փոխանցելու այն առարկաների վրա, որոնք մենք տեսնում ենք: Այս թեստի օգնությամբ Դուք կպարզեք, թե ինչից եք ավելի շատ վախենում: 

Ին՞չ տեսաք նկարում առաջինը

Աղջիկ

Եթե առաջինը Դուք տեսաք խոտի վրա նստած աղջկան, ապա, ամենայն հավանականությամբ, որոշ զգացմունքներ Ձեր մեջ ճնշվել են դեռևս մանկության տարիներին: Հնարավոր է նաև, որ Դուք հոգեկան տրավմայի եք ենթարկվել մանուկ հասակում: Դա կարող է լինել մոր հետ մտերմիկ հարաբերությունների պակասը, ծննդաբերության ժամանակ մահանալու մոր վախը, լքվածության զգացողությունը: Հնարավոր է, որ մանուկ հասակում Ձեզ երկար ժամանակ մենակ են թողել տանը կամ էլ այլ վայրում:

Թիթեռ

Թիթեռին այս նկարում նկատելը դժվար չէ, քանի որ այն պատկերված է նկարի կենտրոնական մասում: Այս միջատը տարբեր մշակույթներում տարբեր նշանակություններ ունի: Օրինակ, եթե երազում թիթեռ եք տեսել, ուրեմն՝ շուտով Ձեզ ինչ-որ նոր բան է սպասվում: Իսկ երբ թիթեռը թռչում է մթության մեջ, ուրեմն՝ Դուք մի լավ հնարավորություն եք բաց թողել: Դուք ինչ-որ կապ եք զգում այլ աշխարհի հետ, գուցե վերջերս մտերիմ ընկերոջ կամ ընտանիքի անդամի կորուստ եք ունեցել:

Շարունակությունն՝ այստեղ