iPhone 8-ը կճանաչի մարդու դեմքը


23:00 , 9 օգոստոս, 2017

Ամերիկյան Apple ընկերության տեխնիկայից օգտվողները կարողացել են բացահայտել նախատեսվող iPhone 8 սմարթֆոնի գործառույթների մասին նոր տվյալներ:

Մասնագետները նկատել են հատուկ ծածկագիր, որը վկայում է այն մասին, որ սմարթֆոնը արգելափակումից դուրս կգա նույնիսկ այն դեպքում, երբ դրված լինի սեղանին: Այն դեպքերում, երբ մոտակայքում գտնվի չճանաչված օգտատեր, iPhone 8-ը ինքնաբերաբար կարգելափակվի:

Ապաարգելափակումը կարող է իրականացվել Pearl ID անվանումը կրող մեխանիզմով: Այն կփոխարինի Touch ID-ին. տեխնոլոգիա, որն արդեն տևական ժամանակ կիրառվում է Apple-ի տեխնիկայում՝ մատնահետքով արգելափակումից հանելու համար:

Այժմ արդեն հայտնի է, որ iPhone 8-ը կունենա 5,8 դյույմանոց էկրան, կրկնակի տեսախցիկ և անլար լիցքավորման հնարավորություն: