Instagram-ը սկսել է հյուրի հետ համատեղ ուղիղ հեռարձակման փորձարկում


20:00 , 9 օգոստոս, 2017

Instagram-ը հայտարարել է նոր գործառույթի փորձարկման մեկնարկի մասին։ Այն իրենից ներկայացնում է համատեղ ուղիղ հեռարձակում, որին կարելի է միացնել հյուրին։ Այս մասին հաղորդվում է սոցցանցի մամլո ծառայությունում։

«Ուղիղ եթեր դուրս գալն ընկերների և բաժանորդների հետ շփման հետաքրքիր ձևաչափ է։ Նոր գործառույթը թույլ կտա հեռարձակման մեջ ավելացնել հյուրի, իսկ դիտողները նախկինի պես կարող են մեկնաբանություններ թողնել և հավանություն տալ»,- ասվում է հաղորդագրությունում։

Հաղորդվում է, որ ներկա պահին գործառույթը հասանելի է միայն սահմանափակ թվով օգտատերերի, սակայն մի քանի ամսից այն կգործարկվի լիարժեք ծավալով։