Չինաստանում ստեղծել են աշխարհի ամենաէժան էլեկտրամեքենան


19:00 , 9 օգոստոս, 2017

Չինաստանում SAIC-GM-Wuling ձեռնարկությունը թողարկել է էլեկտրամեքենայի՝ աշխարհի ամենաէժան մոդելը։ E100-ի արժեքը կազմում է 5000 դոլար։ Այս մասին հայտնում է The News Wheel պորտալը։

40 ձիաուժ հզորությամբ մեքենան կարող է զարգացնել մինչև 100 կմ/ժամ արագություն։

Էլեկտրամեքենայի մարտկոցն ունակ է լիովին լիցքավորել 7.5 ժամում։ Մեքենան ունի ղեկային կառավարման էլեկտրական ուժեղացուցիչ, հետիոտների ճանաչման համակարգ և այլ գործառույթներ։