Թուրքիան սպառնում է Ռուսաստանին պատասխան քայլերով


17:30 , 9 օգոստոս, 2017

Yerkir.am-ը գրում է.

Թուրքիան ստիպված կլինի միջոցներ ձեռնարկել այն դեպքում, եթե Ռուսաստանի չհանի թուրքական լոլիկների ներկրման սահմանափակումը: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիխաթ Զեյբեկչին. հայտնում է ТАСС-ը:

Նա նշել է, որ իրենք զգում են տեղացի արտահանողների լուրջ ճնշումները և պատասխան քայլերով մտադիր են չեզոքացնել այդ ճնշումը: