Մանուկ Սիմոնյանի կինը, ով մեղադրվում է սպանության մեջ, վկայում է՝ ամուսնու հայրը սպանել է կնոջը


14:38 , 9 օգոստոս, 2017

Tert.am-ը գրում է.

Կնոջ կողմից սպանված Արմավիրի մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանի հայրը ծեծելով սպանել է իր կնոջը: Մանուկ Սիմոնյանն ինքը, որպես երեխա եղել է ընտանեկան բռնության զոհ և այդ բռնությունը նաև վերարտադրել է իր ընտանիքում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը:

Զ. Հովհաննիսյանի խոսքով՝ այն, որ Մանուկ Սիմոնյանի մոր մահը եղել է հոր կողմից բռնության հետևանքով, դա վկայել է Մանուկ Սիմոնյանի կինը՝ Ռուզաննա Մկրտչյանը:

«Բռնությունը շղթայական փոխանցման բնույթ ունի: Այսինքն, բռնության զոհը կարող է վերարտադրել այդ բռնությունը, եթե նրան չաջակցեն, չբուժեն»,- նշեց իրավապաշտպանը:

Օրերս Զարուհի Հովհաննիսյանը այցելել է «Աբովյան» ՔԿՀ-ում գտնվող Ռուզաննա Մկրտչյանին, ով մեղադրվում է ամուսնու՝ Արմավիրի մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանի սպանության մեջ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ