ՌԴ-ն աջակցում է ԵՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու նկատմամբ Ինդոնեզիայի հետաքրքրվածությանը. Լավրով


11:50 , 9 օգոստոս, 2017

Yerkir.am-ը գրում է.

Ռուսաստանն աջակցում է ԵՏՄ շրջանակում Ինդոնեզիայի հետ ազատ առևտրի գոտու ստեղծման ուղղությամբ բանակցությունների մեկնարկի մասին առաջարկը: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը. հայտնում է РИА Новости-ն:

«Ինդոնեզիան հետաքրքրություն է դրսևորում այդ միության հետ ազատ առևտրի գոտու ստեղծման ուղղությամբ բանակցություններ սկսելու նկատմամբ: Համապատասխան առաջարկը ներկայացվել է, այն այժմ դիտարկվում է: Ռուսաստանն աջակցում է դրան»,- ասել է նա Ինդոնեզիայի արտգործնախարար Ռետնո Մարսուդիի հետ բանակցություններից հետո: