Ռուսաստանը «գողական» պատերազմ է հայտարարե՞լ Ուկրաինային


10:47 , 9 օգոստոս, 2017
Ուկրաինայի Ազգային ոստիկանության պետ Սերգեյ Կնյազևը մեղադրել է Ռուսաստանին «օրենքվ գողերին» Ուկրաինա ուղարկելու մեջ։ «2017 թ-ի սկզբից մինչև հիմա ՌԴ-ից Ուկրաինա է ժամանել 29-ը «օրենքով գող»։ Նրանք հատուկ են ուղարկվում ՌԴ իշխանությունների կողմից Ուկրաինա, որպեսզի սրեն քրեածին իրավիճակը երկրում։ Այդ մասին մեզ ասել է ձերբակալված «օրենքով գողերից» մեկը»,- ասված է Կնյազևի հայտարարության մեջ, որը տեղադրված է Ազգային ոստիկանության կայքում։
Հետաքրքիր վարկած էր։ 21-րդ դարի պատերազմները հիբրիդային են և հակառակորդին պարտության մատնելու համար կարելի է օգտվել նաև քրեական աշխարհի հնարավորություններից, որոնք նախկին ԽՍՀՄ հանրապետություններից շատերում բավական ամրապնդել են իրենց դիրքերը, իսկ շատ տեղերում նաև սերտաճել են իշխանությունների հետ։