Ռուսաստանի նախաքննական մարմինների բարեփոխման հայեցակարգը հաստատվել է


16:02 , 6 ապրիլ, 2013

«Քննչական մարմինների բարեփոխման հայեցակարգը հաստատվել է»,- ՌԴ ՆԳՆ-ում կայացած նախաքննական մարմինների ղեկավար կազմի խորհրդակցության ժամանակ հայտարարել է համառուսաստանյան ՌԴ Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը:

«Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ այսօր ընթանում են երկրի նախաքննական մարմինների բարեփոխումներ: Ղեկավարության կողմից, սկզբունքորեն, հաստատվել է այդ բարեփոխման հայեցակարգը: Մեզ հաջողվեց գտնել դրա ընդհանուր, համաձայնեցված ձևը, հիմնական այն սկզբունքային մոտեցումները, որոնց միջոցով պետք է ընթանան երկրի քննչական աշխատակազմի բարեփոխումները»,- ասել է Բաստրիկինը:

Նա գոհունակություն է հայտնել, որ բարեփոխումների ընթացքում «ներքին գործերի մարմինների քննիչների հիմնական թևը ոչ միայն պետք է պահպանվի, այլև կստանա աջակցություն և նոր լիազորություններ»: