Յուրաքանչյուր մարդ երազում է եթե ոչ հարստության, ապա գոնե բարեկեցության և ծաղկման մասին։ Սակայն յուրաքանչյուրն ունի հարստության հասնելու իր ճանապարհն ու մեթոդները։ Այն, ինչ իդեալական համապատասխանում է Ձեզ, կարող է բոլորովին չհամապատասխանել մեկ ուրիշին։
Առաջարկում ենք կարճ և ազնիվ թեստ, որը միգուցե ոսկե ձկնիկ չորսա Ձեզ համար, բայց հաստատ կօգնի ընտրել լավագույն կարթը։
Ինչ կլինի դա՝ իր, ծառայություն, թե արվեստի գործ, կախված է միմիայն ձեզանից։ Բայց բնությունից ձեզ տրված է երևակայություն և լայն միտք, որպեսզի ստեղծեք օրիգինալ, այլ ոչ թե պատճեն։ Մի վախեցեք, սկսեք և միանգամից մի վանեք հետաքրքիր մտքերը։ Ոչ ոք չգիտի, թե դրանցից որը կլինի ձեր ոսկե երակը։ Հիշեք, որ խիզախ մտահղացումներից են սկսել շատ մեծագույն գյուտեր։
Դուք արկածախնդիր մարդ եք և սիրում եք արագ արդյունք, այդ պատճառով կապիտալի ստեղծման դժվար և տքնաջան աշխատանքը ձեզ համար չէ։ Նույն ժամանակ դուք մի փոքր ծույլ եք ակտիվ, կարճաժամկետ բիզնես ծրագրերի համար։ Բայց ամուր կերպով հավատում եք ձեր երջանիկ աստղին և հաճախ փորձության եք մատնում ֆորտունային՝ մասնակցելով տարատեսակ մրցույթների և լոտոների։ Ի՞նչ իմանաս, միգուցե հաջորդ անգամ դուք մեծ շահում ունենաք։ Բայց զգույշ եղեք։ Հեշտ փողերի վտանգն այն է, որ մարդիկ չեն գնահատում այն և հարստությունը երկար չի մնում նրանց ձեռքում։
Շարունակությունն՝ այստեղ