Ոստիկաններն այս հին բուխարու հետևում քողարկված վերելակ գտան․ տեսեք, թե ուր էր այն տանում (Photo)


04:59 , 9 օգոստոս, 2017
Մեծ Բրիտանիայի ոստիկանները, նախկին ալրաղացի բուխարու հետևում հատուկ հարմարեցված վերելակ հայտնաբերեցին, որը տանում էր ուղիղ դեպի մարիխուանայի հարմարեցված ֆերմա: 20 սենյակից բաղկացած ապօրինի շինությունը Բրիտանիայում երբևէ հայտնաբերված ամենամեծ թմրանյութի աճեցման վայրն էր:
Այնտեղ 900.000 դոլար արժողությամբ 1300 մարիխուանայի թուփ, 16 կգ քաշով և 300.000 դոլար արժողությամբ ծաղկաբույլ կոչվող թմրանյութ և 326.000 դոլարի արտադրական սարքավորումներ են հայտնաբերել:
Խուզարկման ժամանակ ոստիկանությունը ձերբակալել է շինությունում գտնվող 31-ամյա մի տղամարդու: