Ռեալը` Եվրոպայի Սուպերգավաթակիր


00:50 , 9 օգոստոս, 2017

Քիչ առաջ ավարտվեց Եվրոպայի Սուպերգավաթի հանդիպումը «Ռեալի» և «Մանչեսթեր Յունայթեդի» միջև։ Ունենալով շոշափելի առավելություն՝ «Ռեալը» հաղթեց 2:1 հաշվով՝ նվաճելով հերթական տիտղոսը:

Յունայթեդի կազմում ողջ հանդիպմանը մասնակցեց Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը։

Այսպիսով՝ «Ռեալը» պատմության մեջ չորրորդ անգամ նվաճեց ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը: