Քանի որ մեր երկրում բոլոր խնդիրներն արդեն լուծված են, կարող ենք վստահաբար զբաղվել փողոցների անվանափոխությամբ և արձանամարտությամբ


22:11 , 8 օգոստոս, 2017

Փողոցների անվանափոխությամբ ու արձաններ հանել-դնելով սովորաբար զբաղվում են կա՛մ հեղափոխություններից անմիջապես առաջ, կա՛մ հեղափոխությունից անմիջապես հետո, որովհետև մնացած ժամանակահատվածում զբաղված են լինում այլ գործերով։

Բայց քանի որ մեր երկրում բոլոր խնդիրներն արդեն լուծված են, անգամ՝ աղբահանության, վերելակների ու ջրամատակարարման, մենք կարող ենք վստահաբար զբաղվել փողոցների անվանափոխությամբ և արձանամարտությամբ։

Դուխո՛վ։