Անօդաչու ինքնաթիռները կարող են հայտնվել 2025 թվականին


22:10 , 8 օգոստոս, 2017
Panorama.am-ը գրում է.
 2025-ին կստեղծվեն այնպիսի տեխնոլոգիաներ, որոնք հնարավորթություն կտան հեռակա կառավարել ուղևորատար օդանավերը: «Լենտա.ռու»-ի փոխանցմամբ, փորձագետների հաշվարկով անօդաչու ինթնաթիռները հնարավորություն կտան էականորեն կրճատել ավիաընկերությունների ծախսերը: Օրինակ, 2017-2036 թվականների ընթացքում Boeing-ը նախատեսում է վաճառել մոտ 41 հազար օդանավ: Հետևաբար անհրաժեշտություն է առաջանալու գտնել ու սովերեցնել 637 հազար նոր օդաչու:

Այս պահին էլ առևտրային չվերթներից շատերը վայրէջք են կատարում բորտում գտնվող համակարգչի օգնությամբ:

Անօդաչու ինքնաթիռներին անցումը կբերի տոմսերի՝ մոտ 11 տոկոսով էժանացման: Դա թույլ կտա ավիաընկերություններին տնտեսել տարեկան 35 մլրդ դոլար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: