Նախարար. ՍԱՊԾ պետի՝ վարչապետի բարեկամ լինելն ինձ չի կաշկանդում


18:30 , 8 օգոստոս, 2017
Panorama.am-ը գրում է.
 ԳՆ ենթակայությամբ գործող Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանի՝ վարչապետ Կարեն Կարապետյանի բարեկամ լինելու հանգամանքը չի կաշկանդում գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանին: Այդ մասին հայտարարեց նախարարը՝ «Ազատություն» ռկ-ի եթերում պատասխանելով ֆեյսբուքյան օգտատերերի հարցերին:
 «Ընդհանրապես չի կաշկանդում: ՍԱՊԾ-ն նախարարության ներք գործող կառույց է, բայց ենթարկվում է կառավարության ղեկավարին: Մենք իրար հետ նորմալ աշխատում ենք և ունենք ծրագրեր»,-ասաց նախարարը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։