Մայրաքաղաքի երթուղայինների ուղեսրահներից հեռացվել են օտար պետությունների դրոշները


17:45 , 8 օգոստոս, 2017
Armenpress-ը գրում է.
Երևանը սպասարկող քաղաքային տրանսպորտում առկա օտար պետությունների դրոշները հեռացվել են: «Արմենպրես»- ի հաղորդմամբ՝ տրանսպորտից դրոշները հեռացնելու խնդրանք- նամակով Երեւանի քազաքապետին էր դիմել Երևանի ավագանուԿրթության, մշակույթի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանը:
 Նամակով առաջարկվել է երթուղիները սպասարկող կազմակերպություններին հրահանգավորելու վարորդներին՝զերծ մնալ ուղեսրահներում նմանատիպ դրոշներ եւ կողմնակի առարկաներ տեղադրելուց: