Ինչպե՞ս է անցնում էլեկտրոնային երաժշտության փառատոնը. GEMFest + PicsArt


16:52 , 8 օգոստոս, 2017

Օգոստոսի 3-6-ը աշխարհահռչակ PicsArt ֆոտոխմբագրման և սոցիալական ցանցի թիմը մասնակցել է  Վրաստանի Անակլիա քաղաքում անցկացվող #GEMFest2017 էլեկտրոնային երաժշտության փառատոնին:

PicsArt-ը GEMFest փառատոնի տասնյակ հազարավոր մասնակիցներին վառ պաստառներով և  յուրօրինակ էֆեկտներով նկարներ ստեղծելու հնարավորություն էր ընձեռել։  Արդյունքում՝ PicsArt-ի ամսական 90 մլն ակտիվ օգտատեր ունեցող հավելվածը հեղեղվեց տարբեր երկրներից բազում երիտասարդների GEMFest փառատոնի տպավորություններն արտահայտող վառ նկարներով։  

GEMFest էլեկտրոնային երաժշտության ամենամյա փառատոնի կենսուրախ մասնակիցներին միավորում և ոգեշնչում է արվեստը, ստեղծագործականությունն ու բարձր տրամադրությունը:

Թե ինչպե՞ս է ընթացել փառատոնը, դիտեք տեսահոլովակում: