Արտահանվել է շուրջ 27.8 հազար տոննա ծիրան


16:31 , 8 օգոստոս, 2017

Հայաստանի Հանրապետությունից 2017 թվականի օգոստոսի 8-ի դրությամբ արտահանվել է շուրջ 27.8 հազար տոննա ծիրան:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունից արտահանվել է 19.3 հազար տոննա ծիրան: