«Ժողովրդի ծառա»-ի տեղաշարժման համար փակվում են ճանապարհներ


14:54 , 6 ապրիլ, 2013

Մի համակարգ, որը թույլ է տալիս, որ «ժողովրդի ծառա»-ի տեղաշարժման համար փակվեն ճանապարհներ, իսկ «երկրի տեր»-երը սպասեն, մինչև «ընտրյալը» բարեհաճի անխափան երթևեկել, չի կարող համարվել օգտակար: Խցանումներում հայտնված մարդիկ, ակամայից, ներքաշվում են երկրի բնականոն ընթացքը խափանող գործընթացի մեջ... էլ չենք ասում, որ վառելիքի և ներվային համակարգի գերածախս են տալիս, շտապ օգնության բժշկական ծառայությունը չի հասցնում ժամանակին բուժօգնություն տրամադրել... և այլն, և այլն: