Գերմանիայում կինը մոծակի խայթոցից հետո կորցրել է ոտքն ու ձեռքը


20:20 , 8 օգոստոս, 2017

Yerkir.am-ը գրում է.
Գերմանական Քյոլն քաղաքի 43-ամյա բնակչուհին զրկվել է ձեռքից և ոտքից մոծակի խայթոցից հետո. հայտնում է Die Welt-ը:

Խայթոցից հետո կինն իրեն լավ է զգացել, սակայն որոշ ժամանակ անց նրա ինքնազգացողությունը վատացել է: Նա կոմայի մեջ է ընկել, և նրա վերջույթները մահացել են:

Բժիշկները ենթադրում են, որ կնոջ օրգանիզմ վնասակար  մանրէներ են ներթափանցել: Նրա մոտ սեպսիս է սկսվել: