Իրանական մամուլին նախագահի հարցազրույցները կարող ենք համարել ստացված


15:09 , 8 օգոստոս, 2017

Հետևելով իրանական մամուլին՝ կարող ենք վստահորեն փաստել, որ նախագահ Ս․ Սարգսյանի՝ «Շարղ» օրաթերթին և «ԻՌՆԱ» պետական լրատվական գործակալությանը տված ծավալուն և բովանդակալից հարցազրույցներում հայտնած մտքերից և տեսակետներից հետո իրանական ԶԼՄ-ներում զգալիորեն աճել է հետաքրքրությունը հայերի և հայկական թեմատիկայի նկատմամբ։

Եթե նույնիսկ հարցազրույցների ընթացքում հայտնած մտքերն ու տեսակետները դնենք մի կողմ, ապա միայն վերոնշյալ կետը հաշվի առնելով՝ կարող ենք Նախագահի հարցազրույցները համարել ստացված։